երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Մենք կարող էինք պարտվել միայն մեր ազգային արժեքների և մեր բանակի հետևողական ոչնչացման պայմաններում. Քոչարյան

Մենք կարող էինք պարտվել միայն մեր ազգային արժեքների և մեր բանակի հետևողական ոչնչացման պայմաններում. Քոչարյան

Այս ընտրությունները նախորդներից տարբերվում են նրանով, որ այս անգամ պարտությունից հետո ենք գնում ընտրությունների: Այս մասին այսօր Աշտարակում կայացած հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, ՛՛Հայաստան՛՛ դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Առաջին անգամ խոսում ենք ազգային արժեքների պահպանման մասին: Երեք տարի ոչնչացվել է այն ամենը, ինչը մեզ հայ է դարձնում: Այս ամենը ծրագրված է եղել եւ հանգեցրել է փլուզման: Մենք կարող էինք միայն պարտվել մեր ազգային արժեքների եւ մեր պետականության ողնաշարի` բանակի հետեւողական ոչնչացման պայմաններում՛՛:

Քոչարյանը, դիմելով համակիրներին, ասաց. ՛՛Մենք պետք է հեռացնենք այն ուժին, որը մեր ժողովրդին հասցրել է նման իրավիճակի: Դա դուք պետք է անեք: Եթե ՛՛​«Հայաստան՛՛ դաշինքը իշխանության գա, խոստանում ենք ապահովել երկնիշ տնտեսական աճ եւ ստեղծել տասնյակ հազարավոր նոր աշխատատեղեր՛՛:

 

  • Կիսվել: