չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Մենք ի վիճակի ենք 1700 մահճակալային հիվանդ սպասարկել․ Տիգրան Ավինյան

Մենք ի վիճակի ենք 1700 մահճակալային հիվանդ սպասարկել․ Տիգրան Ավինյան

Մեր նպատակն է եղել հնարավորինս հարթեցնել վիրուսի տարածման դինամիկան ժամանակի մեջ ապահովելով դրա մարումն առանց անկառավարելի պիկերի, հնարավորինս չեզոքացնել ռիսկային խմբերի վարակման դեպքերը, այս պահին ԱԺ-ում ընթացող հատուկ նիստում հայտարարեց ՀՀ արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը։

Նա ներկայացրեց, որ պարետատան սկզբունքային քաղաքականությունն է եղել կանխարգելման գործունեությունը ծավալել ոչ թե արձագանքելու այլ կանխարգելելու շրջանակում, իսկ վարակի տարածման ինտենսիվությունը նվազեցնել այնպես, որ միջինում անձը վարակի մեկից ոչ ավելի մարդու։

Ըստ Ավինյանի, արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումները կարող են նպաստել դրան և հենց այդ պատճառով էլ կառավարությունը որոշել է երկարաձգել արտակարգ դրությունը։

«Նախագծվում է սահմանափակող գործողությունների ճկուն ադապտացիոն պլան, որը կարող է փոփոխվել տվյալ ժամանակից ու իրավիճակից», նշեց Ավինյանը։

ՀՀ պարետը տեղեկացրեց, որ Հայաստանն այժմ կորոնավիրուսի կանխարգելման երրորդ փուլում է, ինչը ենթադրում է խիստ սահմանափակումներ և տեսատավորման ծավալների աճ։ Այս փուլը մեկնարկել է մարտի 31-ից և առաջարկվում է երկարաձգել մինչև ապրիլի վերջ։

«Այս փուլի շրջանակներում առաջանահերթություն է հայտարարվում վարակի տարածման գործակիցը կառավարելի պահելը, ինչը նշաակում է վարակի փոխանցումը 1-ից նվազ, կիրառվող սահմանափակումները կարող են խստացվել կամ թուլացվել՝ կախված վարակի տարածման դինամիկայից, սահմանափակումների ընդլայնվում են առողջաահական համակարգի հնարավորությունները, թեստավորումը։ Մենք ի վիճակի ենք 1700 մահճակալային հիվանդ սպասարկել, ինչը մեր մեղմ հաշվարկներով թույլ է տալիս ունենալ 4500 ակտիվ վարակակիր», հայտարարեց Ավինյանը։

  • Կիսվել: