հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Մենք հրապարակային ներկայացրել ենք 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի այլընտրանքային տարբերակ, որը մերժվել է. Մինասյան

Մենք հրապարակային ներկայացրել ենք 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի այլընտրանքային տարբերակ, որը մերժվել է. Մինասյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր ելույթի ժամանակ անդրադարձավ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովին ներկայացված այլընտրանքային տարբերակին, որը մերժվել էր մեծամասնության կողմից: 

«Կազմավորման առաջին իսկ պահից սկսած (քննիչ հանձնաժողովի-խմբ.)՝ մեր դիրքորոշման մեջ փոփոխություն չի եղել:

Մենք ասել ենք, բարձրաձայնել ենք, հրապարակային ներկայացրել ենք այլընտրանքային տարբերակ ևս, որը մերժվել է մեծամասնության կողմից ևս, իսկ այլընտրանքային տարբերակը հետևյալն էր, որ պետք է ստեղծվեր առանձին անկախ իրավասու մարմին, և այդ մարմնում պետք է հավասարաչափ ներկայացված լինեն թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության, թե՛ քաղհասարակության, թե՛ Արցախի, թե՛ ՄԻՊ-ի ներկայացուցիչները»,- պարզաբանեց Մինասյանը:

Արծվիկ Մինասյանի ելույթից հետո ԱԺ-ում վեճ ծագեց ընդդիմադիր պատգամավորի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև, նիստն ընդհատվեց:

  • Կիսվել: