Մենք հայրենիք չունենք զիջելու ո’չ թշնամուն, ո’չ դավաճաններին. Աննա Հակոբյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Արցախյան ճակատամարտի առաջնագծից դիմել է ուղերձով.
"Սիրելի ժողովուրդ, հարազատներ, խուճապի մի մատնվեք, ինչպես մեր բոլոր զինվորները, մենք էլ մեր դիրքերում ենք։ Չտատանվեք, չկասկածեք։ Մենք հայրենիք չունենք զիջելու ո’չ թշնամուն, ո’չ դավաճաններին"։
Նշենք, որ այսօր Փաշինյանը փաստաթուղթ է ստորագրել, որով հրադադարի պայմանով զիջում է Արցախի շուրջ անվտանգության գոտին:






