հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մենք հայերին փրկել ենք Սումգայիթի և Բաքվի կոտորածներից. Ստեպաշին

Մենք հայերին փրկել ենք Սումգայիթի և Բաքվի կոտորածներից. Ստեպաշին

Ռուսաստանի նախկին վարչապետ Սերգեյ Ստեպաշինը HAYASA կենտրոնին տված հարցազրույցում կիսվել է Հայաստանի, հայերի, ինչպես նաև ռուս-հայկական հարաբերությունների մասին հիշողություններով:

Ստեպաշինի կարծիքով ՝ կան երեք ազգեր, որոնք ազդել են Ռուսաստանի մշակույթի վրա ։

«Կան երեք ազգեր, որոնք ինչ-որ կերպ տեղավորվում են Ռուսաստանի մշակույթային տիրույթի մեջ, այն ժամանակ ցարական, իսկ հետո ՝ Խորհրդային: Սրանք այն ազգերն են, որոնց բերել է Պետրոսը Հոլանդիայից և Գերմանիայից, սրանք հայեր են, որոնք եկել են Եկատերինայի օրոք, իսկ երրորդը վրացիներ են: Դե գուցե վրացիները պակաս չափով լինեն, բայց միևնույն է քաղաքականությունը քաղաքականության մեջ է, իսկ վրացիները միևնույն է մեր մարդիկ են», – ասաց Ստեպաշինը:

Ստեպաշինը խոսեց նաև երկու եղբայրական ժողովուրդների մշակութային փոխհարաբերությունների մասին։

«Մենք ստեղծել ենք շատ հետաքրքիր աշխարհագրական երթուղի ։ Մեզ մոտ բոլորը գիտեն Երևանը, գիտեն Սևանը ... բոլորը գիտեն Ղարաբաղը, այդ թվում և ես, որովհետև ես այնտեղ ծառայել եմ 80-ականների վերջին, բայց քչերը գիտեն գեղեցիկ տաճարները, որոնք եզակի են իրենց գեղեցկությամբ»,- հայտարարել է ՌԴ նախկին վարչապետը ։

Սերգեյ Ստեպաշինը նաև անդրադարձել է Սումգայիթում և Բաքվում հայերի կոտորածներին։

«Ես հիշում եմ Սումգայիթում, տեսել եմ այդ սարսափելի արյունը, ի դեպ Բաքվի շրջանների պարետն էի, երբ մենք հայերին փրկում էինք կոտորածներից, ես այդ ամենը իմ աչքով եմ տեսել», - պատմեց Ստեպաշինը:

Մանրամասները տեսանյութում

  • Կիսվել: