շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մենք հասկանում ենք, թե ինչու են հարցեր առաջանում Ռուսաստանի՝ որպես խաղաղապահի դերի վերաբերյալ. ԱՄՆ ՄԶԳ տնօրեն

Մենք հասկանում ենք, թե ինչու են հարցեր առաջանում Ռուսաստանի՝ որպես խաղաղապահի դերի վերաբերյալ. ԱՄՆ ՄԶԳ տնօրեն

Ի՞նչ անվտանգության գործուն երաշխիքներ է առաջարկում ԱՄՆ-ն Հայաստանին ու ԼՂ-ին այն դեպքում, երբ գիտենք, որ ԱՄՆ-ի տարածաշրջանային գործընկերը Թուրքիան է, որի հովանավորչությամբ Ադրբեջանը սանձազերծեց 44-օրյա պատերազմը եւ այսօր ավարտին է հասցնում էթնիկ զտումը: Այսօր երեւանյան մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկն այս հարցն ուղղեց ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Սամաթա Փաուերին:

՛՛Հիմա փորձագիտական գնահատականներ կան, որ տարածաշրջանի երկրներին Ռուսաստանից հեռացնելու համար Արեւմուտքը, ԱՄն-ն կարող են կռվել մինչեւ վերջին հայը, եւ դրա գինը կարող է լինել հայերի ողբերգություն՛՛,-հավելեց լրագրողը:

Ի պատասխան՝ Փաուերն ասաց. ՛՛Իհարկե, մենք տեսնում ենք վերջին ամսվա դեպքերը, Լաչինի միջանցքի արգելափակումը, նաեւ մի քանի տարիների դեպքերը, մենք հասկանում ենք, թե ինչու են հարցեր առաջանում Ռուսաստանի դերի վերաբերյալ որպես խաղաղապահ...

Մեր շեշտադրումը հայ-ամերիկյան գործակցության մասին է, եւ թե ինչպես դա կարող ենք խորացնել: Դուք հարցնում եք կոնկրետ գործողությունների վերաբերյալ՝ այս վերջին դեպքերի համատեքստում: Ես չեմ կարող այս պահին ներկայացնել, թե ինչ է լինելու, որովհետեւ այս պահին այդ հարցերը քննարկման ընթացքում են: Ես, պետքարտուղարի տեղակալ Քիմը եւ դեսպան Քվինը վարչապետ Փաշինյանի հետ քննարկեցինք շատ առաջարկներ, որոնք հնչեցին կառավարության կողմից: Մենք դա փոխանցելու ենք, եւ կտեսնենք, թե որոնց կկարողանանք արձագանքել: Որպես գործընկերներ՝ մենք երկխոսություն ենք ծավալում ըստ կարիքների, ըստ ի հայտ եկող մտահոգությունների՛՛:

  • Կիսվել: