ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները. Քանանի

Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները. Քանանի

Մենք հարգում ենք սահմանազատման հանձնաժողովների նիստում Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները։  Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նասեր Քանանին:

«Հարավային Կովկասում կայուն խաղաղություն և կայունություն հաստատելու համար անհրաժեշտ է շարունակել երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի շրջանակներում երկու երկրների գործադրած ջանքերը՝ ուղղված սահմանային խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելուն», - նշել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

 

Հիշեցնենք՝ օրերս Հայաստանի և Ադրբեջանի սահմանին  տեղի է ունեցել երկրի  պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների ութերորդ հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

  • Կիսվել: