շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մենք հաղթել ենք ընտրությունները մարզերում և գալիս ենք հաղթելու ընտրությունները Երևանում. Մեսրոպ Առաքելյան

Մենք հաղթել ենք ընտրությունները մարզերում և գալիս ենք հաղթելու ընտրությունները Երևանում. Մեսրոպ Առաքելյան

Երևանում տեղի է ունենալու իշխանափոխություն։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամի թեկնածու Մեսրոպ Առաքելյանը։

«Հայաստանում դեռևս երբեք ընտրություններով իշխանափոխություն տեղի չի ունեցել։
Երևանում տեղի ունենալիք իշխանափոխությունը ոչ միայն կարևոր է գործող իշխանության հեռացման, այլ նաև՝ ընտրությունների միջոցով իշխանափոխություն անելու մասով։

Հայաստանը պետք է փակի հեղաշրջումներով, հեղափոխություններով իշխանափոխություն անելու էջերը և իշխանությունները ձևավորի ժողովրդի կողմից կատարված ընտրություններով։

Մենք ունենք բավարար ռեսուրսներ ընտրություններով արձանագրելու մեր հաղթանակը՝ ժողովրդի կողմից վստահություն ստանալու դեպքում։

Մենք հաղթել ենք ընտրությունները մարզերում և գալիս ենք հաղթելու ընտրությունները Երևանում։

Երևանին պետք է որակյալ իշխանափոխություն՝ որակյալ իշխանություն ունենալու համար»,- գրել է նա։

  • Կիսվել: