Մենք գիտենք ծիրանի արժեքը. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը շնորհակալություն է հայտնել Խաչիկ գյուղի բնակիչներից մեկին, ով իր «գաղտնի» այցի ժամանակ այդ շրջան նրան մի արկղ ծիրան է նվիրել: Այս առնչությամբ Լաքոթը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Խաչիկը Նախիջևանի սահմանին ամենա մոտ հայկական գյուղն է: Մենք գիտենք ծիրանի արժեքը»:
Կից նա տեղադրել է իրեն նվիրաբերած ծիրանի նկարը: Հատկանշական է, որ այս գրառումը Ֆրանսիայի դեսպանը արել է այն ֆոնին, երբ դաշնակից Ռուսաստանի ադրբեջանցիներին պատկանող գյուղմթերքի շուկաները հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի սրացման և ադրբեջանական կորուստների ֆոնին մասսայաբար հրաժարվեցին մթերել հայկական ծիրանը:


