շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Մենք էլ ընտանիք ունենք, հեռուստացույցը միացնում ենք մեզ հայհոյում են, անջատում ենք՝ հայհոյում են․ ՍԴ դատավոր

Մենք էլ ընտանիք ունենք, հեռուստացույցը միացնում ենք մեզ հայհոյում են, անջատում ենք՝ հայհոյում են․ ՍԴ դատավոր

Սահմանադրական դատարանը ոչ ընտրությունները կազմակերպող է, ով էլ՝ վերահսկող, ուստիեւ կեղծելու հնարավորություն օբյեկտիվորեն չունենք, թե ինչու են մեր վրա բարդում, քավության նոխազ ուզում դարձել՝ իրենց հարցրեք, հերիք է  հերյուրանքներ տարածել։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն հայտարարել է ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանը։

Նա միաժամանակ հայտարարեց, որ այսօր էլ կստորագրի ՍԴ-ի վերջին 20 տարվա բոլոր այն որոշումները, որոնք ստորագրել է։

«Ես Ձեր կողմից վկայակոչված, իբր, կեղծված ընտրությունները դակելու գործով զեկուցող դատավորներից մեկն եմ։ Այն բոլոր որոշումները, որոնք ստորագրել եմ վերջին 20 տարում ՝ այսօր էլ կստորագրեմ»,- ասաց Թոխյանը։

Դատավորը հայտնեց նաև, որ հանդիպել է Արարատ Միրզոյանի հետ՝ նշելով, որ նա իր ուսանողն է եղել եւ նրա հետ հանդիպել է, թե որպես իր նախկին ուսանողի եւ թե որպես ԱԺ նախագահի, սակայն հրաժարվել է պատասխանել, թե ինչ են քննարկել։

ՍԴ դատավորը միաժամանակ հերքել է նախկինում իր նկատմամբ ճնշումներ կիրառված լինելու մասին հայտարարությունները․

«Եթե որեւէ մեկը կարծում է, որ Ֆելիքս Թոխյանին կարող են ճնշել՝ ուրեմն ինձ լավ չեն ճանաչում, ես ցանկացածի հետ կշփվեմ, կգնամ կուտեմ-կխմեմ, կուրախանամ, դաս կտամ, բայց ճնշման փորձ 23 տարվա ընթացքում չի էլ եղել։

Մենք էլ ընտանիք ունենք, շատ ծանր է այս վիճակը։ Հեռուստացույցը միացնում ենք մեզ հայհոյում են, անջատում ենք՝ հայհոյում են, այսպես չի լինի։ Պետք է հարգել պետական ինստիտուտը»։

 

  • Կիսվել: