ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մենք չափաբաժիններով չենք համագործակցում ՔՊ-ի հետ․ Խաչատրյան

Մենք չափաբաժիններով չենք համագործակցում ՔՊ-ի հետ․ Խաչատրյան

«Հանրապետություն» կուսակցությունը չափաբաժին ստացել է երեւանցիների ընտրության արդյունքում, մենք չափաբաժիններով չենք համագործակցում ՔՊ-ի հետ, մերը քաղաքային կոալիցիա է, որի շուրջ քաղաքային իշխանություն ենք ստանձնել հավասարը հավասարի: Այս մասին, այսօր Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին, թե «Հանրապետություն» կուսակցությունը գո՞հ է այն չափաբաժնից, որ ստացել է ՔՊ-ի հետ կոալիցիայի արդյունքում:

Դիտարկմանը, որ ՔՊ-ն ավելի շատ է ներկայացված պաշտոններում, նա արձագանքեց. «Դուք անընդհատ անձերից եք խոսում: Մեր եւ մնացածի տարբերությունն այն է, որ մենք պաշտոնի ու աթոռի համար չենք, մենք Երեւանի շահի համար ենք: Համատեղ քննարկումների արդյունքում մեր առաջ դրված չի եղել՝ ով քանի, ով ինչքան ու չի լինելու, վստահեցնում են»:

Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրություններից հետո ՔՊ-ն եւ «Հանրապետությունը» կոալիցիա են ձեւավորել, սակայն այս երկու ուժերի մանդատների թիվը ավագանու 65 մանդատների կեսից քիչն է՝ 32 ձայն: Մյուս երեք ուժերը միասին ունեն 33 ձայն:

  • Կիսվել: