հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մենք ցանկանում ենք Փաշինյանի անկեղծությունը տեսնել ոչ միայն խոսքով, այլեւ գործով. Չավուշօղլու

Մենք ցանկանում ենք Փաշինյանի անկեղծությունը տեսնել ոչ միայն խոսքով, այլեւ գործով. Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատանը ԱՄՆ թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշել է, որ Ուկրաինայում պատերազմի ֆոնին, փաստորեն, դադարել է գոյություն ունենալ Հյուսիսային էներգետիկ միջանցքը, ինչը մեծացրել է Թուրքիայով անցնող Միջին միջանցքի կարևորությունը, այդ թվում՝ էներգետիկայի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում։

Նա հիշեցրել է, որ Թուրքիան ձևավորել է Արևելք-Արևմուտք միջանցքի («Միջին միջանցք») երկխոսության եռակողմ և քառակողմ մեխանիզմներ՝ Ադրբեջանի, Ղազախստանի և Վրաստանի մասնակցությամբ, գրում է Anadolu-ն:

«Հուսով եմ, որ Հայաստանը նույնպես կմիանա այս գործընթացին, այսինքն՝ կկատարի անկեղծ քայլեր դեպի խաղաղություն։ Ցավոք, բանակցությունների առումով մենք վերջին շրջանում նկատում ենք հետընթաց քայլեր։ Այսօր (ԱՄՆ պետքարտուղար) Բլինկենն ասաց, որ (ՀՀ վարչապետ Նիկոլ) Փաշինյանն անկեղծ է, բայց մենք ուզում ենք դա տեսնել ոչ թե խոսքերով, այլ գործով»,- շեշտել է թուրք նախարարը։

Չավուշօղլուն հիշեցրել է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

«Ես կարող եմ բաց հայտարարել, այդ թվում՝ եղբայրական Ադրբեջանի անունից, Անկարան և Բաքուն «անկեղծորեն» (չակերտները՝ խմբ) հակված են Երևանի հետ հարաբերությունների կարգավորմանը», - ընդգծել է Չավուշօղլուն։

  • Կիսվել: