կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Բայրամովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել

Բայրամովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել

2023 թվականի փետրվարի 24-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուի միջեւ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայում բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձած ավերիչ երկրաշարժի հետեւանքների վերացման միջոցառումները, ինչպես նաեւ մոտ ժամանակներս անցկացվելիք թյուրքական պետությունների կազմակերպության գագաթաժողովի նախապատրաստման հարցերը:

«Նախարարները նաեւ կարծիքներ են փոխանակել տարածաշրջանում տիրող իրավիճակի, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է նաեւ, որ զրույցի ընթացքում քննարկվել են թյուրքական պետությունների կազմակերպության գագաթաժողովի նախապատրաստման հարցերը, որը նախատեսվում է անցկացնել մոտ ժամանակներս:

  • Կիսվել: