երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Մենք այն վիճակում ենք, որ ամեն օր կա Սյունիքը կորցնելու վտանգը. Քոչարյան

Մենք այն վիճակում ենք, որ ամեն օր կա Սյունիքը կորցնելու վտանգը. Քոչարյան

«Անցել է վեց ամիս, որևէ քննարկում ԱԺ-ում լսե՞լ եք մեր անվտանգային հարցերի շուրջ, Կառավարության որևէ որոշում տեսե՞լ եք, որ կվերաբերի մեր ԶՈՒ-ին. ինձ համար բացարձակապես անհասկանալի իրավիճակ է», այս մասին իր աջակիցների հետ հանդիպանն ասել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Անդրադառնալով Սյունիքի շուրջ ստեղծված իրավիճակին, նախկին նախագահը նշել է.

«Մենք այն վիճակում ենք, որ ամեն օր կա այդ վտանգը (Սյունիքը կորցնելու) ու քայլեր պետք է ձեռնարկենք դրանից խուսափելու ու այն չեզոքացնելու համար: Մեկ-մեկ երբ ծանոթանում եմ ԱԺ-ում կամ Կառավարությունում քննարկվող հարցերին, շշմում եմ, էս ի՞նչ եք քննարկում, առաջնահերթությունների հարցն իսպառ բացակայում է: ՀՀ իշխանությունը չի կարողանում կարևորն անկարևորից տարբերել»:

  • Կիսվել: