հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մենք այդպես էլ սպասում էինք, որ նման ընդունելություն է լինելու. Սողոմոնյան

Մենք այդպես էլ սպասում էինք, որ նման ընդունելություն է լինելու. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյան նշել է, որ ընդհանուր առմամբ դաշինքը գոհ է նախընտրական քարոզարշավից: Այս մասին նա ասել է նախընտրական քարոզարշավ ամփոփման ժամանակ:

Սողոմոնյանը, մասնավորապես, նշել է. ՛՛Որպես դաշինքի ներկայացուցիչ և ՀՀ երկրորդ նախագահի մամուլի խոսնակ՝ ուզում եմ փոխանցել իմ գոհունակությունն այն ընդունելությունից, որին արժանացել են և՛ դաշինքի ղեկավարը, և՛ առաջնորդները, և՛ ընդհանրապես դաշինքի ներկայացուցիչները տարբեր մարզերում և տարբեր քաղաքներում: Շնորհակալություն ձեզ այդ ընդունելության համար, մենք այդպես էլ, անկեղծ ասած, սպասում էինք, որ նման ընդունելություն է լինելու՛՛:

Նա նաև դաշինքի  և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից ներողություն խնդրեց բոլոր այն մարդկանցից, որոնց չեն հասցրել տեսնել, հանդիպել և իրենց ծրագրերը ներկայացնել:

  • Կիսվել: