շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մենք Արցախի հետ ենք, պատրաստ ենք այլ ծրագրեր իրականացնել Արցախում հանուն Խաղաղության. Վարդանյան

Մենք Արցախի հետ ենք, պատրաստ ենք այլ ծրագրեր իրականացնել Արցախում հանուն Խաղաղության. Վարդանյան

Մենք կարեւորում ենք «Ավրորա» մարդասիրական շարժումը, որը միաժամանակ պահպանում է իր հայկական արմատները: Այս մասին, այսօր ապրիլի 24-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության այս տարվա հերոսների անունները նշելու արարողության ժամանակ նշեց ծրագրի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, ով միացել էր Ստեփանակերտից:

«Ավրորան» հայկական աշխարհի ներկայացուցիչն է: «Ավրորա» նախաձեռնությունը համաձայնեց մի շար ծրագրեր իրականացնել անմիջապես 2020-ի պատերազմի ավարտից հետո Արցախում:

65 ազգային ու միջազգային գործընկերներ ենք ունեցել, 70 ծրագիր արդեն իրականացրել ենք, եւս 21-ը շարունակվում են այս պահին: 2,2 մլրդ դոլար ընդհանուր տրամադրվել է: Շատ հպարտ եմ, որ վերջին տարվա դափնեկիրը որոշել է 250 հազար դոլար տրամադրել Արցախում իրականացվող ծրագրերին: Սա փաստում էմեր դափնեկիրների հանձնառությունը «Ավրորա» նախաձեռնության հաջողության նկատմամբ: Բոլոր մեր թափնեկիրները տեսել են Արցախը եւ կարեւոր է պահպանել կապը հայկական արմատների հետ:

Կրկին ցանկանում եմ նշել, որ մենք Արցախի հետ ենք, պատրաստ ենք այլ լրացուցիչ ծրագրեր իրականացնել Արցախում հանուն Խաղաղության»,-ասաց նա:

  • Կիսվել: