երկուշաբթի, օգոստոս 10
10 / 8 / 2026
Մեկը կա էստեղ նստած, 100 մահապարտ է փնտրում, որ ԱԺ շենքը գրավի. կարգի հրավիրում ե՞ք. Վիգեն Խաչատրյանն՝ ընդդիմադիրներին

Մեկը կա էստեղ նստած, 100 մահապարտ է փնտրում, որ ԱԺ շենքը գրավի. կարգի հրավիրում ե՞ք. Վիգեն Խաչատրյանն՝ ընդդիմադիրներին

Կար էստեղ մեկը, որ ոչ բարով կուսակցություն էր ստեղծել, հեռացավ, գնաց. Առաջին օրը հայտարարեց՝ գնում եմ խորհրդարան, այնտեղ իմ թշնամիներն են. ես ձեզ թշնամի չեմ համարում: Այս մասին, այսօր՝ հունիսի 14-ին, ԱԺ-ում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

Անդրադառնալով ընդդիմության կողմից առաջադրված Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու Անահիտ Սարգսյանին, նա նշեց. «Էսօր էլ ձեր քաղաքականության այդ զոհերից մեկին բերել, ներկայացրել եք: Ասում է՝ ես էդ ժողովրդի հետ խնդիր կունենամ: Հասկանո՞ւմ եք՝ դա ինչ է նշանակում:

Մեկը կա էստեղ նստած, 100 մահապարտ է փնտրում, որ Հայաստանը փրկի: 100 մահապարտ չի փնտրում, որ գնա Լաչինը բացի, 100 մահապարտ է փնտրում, որ ԱԺ շենքը գրավի: Մի թթու խոսք լսե՞լ եմ ձեզանից էդ տկարամիտի մասին: Հասկանո՞ւմ է, թե այդ 100 մահապարտը քանի զոհ կտան: Ձեն հանո՞ւմ եք, կարգի հրավիրում ե՞ք»,-հայտարարեց Վիգեն Խաչատրյանը:

  • Կիսվել: