հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մեկնարկում է սփյուռքի մասնագետների համար «իԳործ» ծրագիրը. Զարեհ Սինանյան

Մեկնարկում է սփյուռքի մասնագետների համար «իԳործ» ծրագիրը. Զարեհ Սինանյան

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է «իԳործ» բացառիկ ծրագիրը և սփյուռքահայ մասնագետներին հրավիրում աշխատելու Հայաստանի պետական մարմիններում: Ծրագիրը նպատակ ունի նպաստել պետության կառավարման գործում սփյուռքի ինտելեկտուալ ներուժի ներգրավմանը և մասնագիտական հայրենադարձության գործընթացի ակտիվացմանը:

Ըստ պետական օղակների կողմից ներկայացված մասնագիտական կարիքների՝ ծրագրի շրջանակներում սփյուռքահայ մասնագետները գործունեություն կծավալեն Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր նախարարություններում և կառավարությանն առընթեր մարմիններում՝ ներդնելով սեփական փորձն ու գիտելիքները համապատասխան ոլորտների բարելավման և զարգացման, քաղաքականությունների և ծրագրերի մշակման գործում:

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ունենալ մագիստրոսի կամ ավելի բարձր գիտական աստիճան: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մասնակիցներին կտրամադրի ավիատոմս և 336 հազար դրամ գումար՝ կեցության ծախսերը հոգալու համար: Ծրագիրը կտևի մեկ տարի և կմեկնարկի հուլիսի 1-ից:

ՀՀ վարչապետը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ այն մասին, թե ինչպես է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը ներկայացնում ծրագրի մանրամասները:

 

  • Կիսվել: