Մեկնարկում է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը
Փետրվարի 17-ին, մեկնարկում է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը: Քվեարկությունը կայանալու է ապրիլի 5-ին:
Սահմանադրական փոփոխությունների համար «այո»-ն պետք է ստանա առնվազն 650 հազար ձայն:
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Ազգային ժողովը արտահերթ նիստի ընթացքում կողմ 88 և 15 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշման նախագիծը։
Առաջարկող փոփոխություններով նախատեսվում է դադարեցնել մինչև 2018-ի ապրիլի 9-ը ընտրված ՍԴ-ի նախագահի ու անդամների պաշտոնավարումը։ Նախագիծը չի վերաբերում միայն դատավորներ Արման Դիլանյանին և Վահե Գրիգորյանին։