կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
 Մեկնարկում է դիվանագիտական ճակատի պատերազմը. «Հայաստանի Հանրապետություն»

Մեկնարկում է դիվանագիտական ճակատի պատերազմը. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Այն, որ առաջիկայում դիվանագիտական ճակատում հայ ժողովրդին լրջագույն ճակատամարտ է սպասվում՝ այլևս անքննելի իրողություն է: Ադրբեջանի նախագահը կնոջ հետ երեկ հասել էր Ֆիզուլի, որպեսզի հայտարարի, որ Ադրբեջանի կազմում Արցախին որևէ կարգավիճակ չի տալու: Այլ կերպ ասած, սկսվում է Արցախի Հանրապետության իրավունքի հաստատման մյուս ճակատամարտը, որին պետք է ուղղվի մեր պետությունների ողջ ներուժը՝ ցանկալի ելքեր ապահովելու համար: Դիվանագիտական ճակատում ԱԹՍ-ները և լորաները չեն կարող դեր խաղալ, այստեղ հաղթելու է ժողովրդի ինտելեկտուալ ներուժը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: