հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Մեկնարկել է «Դիմադրություն» շարժման երթը (ուղիղ)

Մեկնարկել է «Դիմադրություն» շարժման երթը (ուղիղ)

Գարեգին Նժդեհի հրապարակից քիչ առաջ մեկնարկեց «Դիմադրություն» շարժման մասնակիցների երթը դեպի Ֆրանսիայի հրապարակ։

Մինչեւ երթի մեկնարկը Գարեգին Նժդեհի հրապարակում հանրահավաքի ժամանակ ելույթով հանդես եկան ՀՅԴ-ական Սեւադա Ղուկասյանը, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը եւ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

Իշխան Սաղաթելյանն իր ելույթում անդրադարձավ այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հնչած՝ ընդդիմության վերաբերյալ հայտարարություններին. «Իշխանություններն իրենց ծրագիրն ավարտին չեն հասցնելու, մենք շարունակելու ենք ասել՝ դավաճան եւ սրիկա, ու դա ունենալու է իր հետեւանքը»։

 

  • Կիսվել: