չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
ԱԺ-ի միակ ակներև բացթողումն իրենց հայհոյախառն բառապաշար թույլ տվողներն են, նրանցով պետք է զբաղվել. Փաշինյան

ԱԺ-ի միակ ակներև բացթողումն իրենց հայհոյախառն բառապաշար թույլ տվողներն են, նրանցով պետք է զբաղվել. Փաշինյան

ԱԺ-ի միակ ակներև բացթողումն այն էր, որ երկու օր առաջ ինչ-որ մարդիկ ԱԺ-ում իրենց թույլ տվեցին հայհոյախառն բառապաշար, և կարծում եմ՝ այդ մարդկանցով պետք է զբաղվել: Այս մասին Կապանում իր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ մեկ տարվա ընթացքում 7-րդ գումարման Ազգային ժողովը գրեթե ակներև բացթողում չի ունեցել:

Հիշեցնենք, որ հունվարի 21-ին ԱԺ-ում պատգամավորների միջև քաշքշուկ էր տեղի ունեցել: «Քրեական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու նախագծի քննարկմանը ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ դիմելով դահլիճում ներկա Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին, ասել էր, որ քրեական հեղինակություններից բացի, լավ կլինի պայքարել նաև այլ մարդկանց դեմ. «Երեք տառով բառ կա, նաև դրանց դեմ պետք է պայքարել»,- ասել էր Պետրոսյանը:

ԲՀԿ-ական պատգամավորի հայտարարությունից հետո պատգամավոր Արման Բաբաջանյանն էր ելույթով հանդես եկել և հույս հայտնել, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից ինչ-որ մեկը պետք է ներողություն խնդրի իրենց գործընկերոջ խայտառակ պահվածքի համար: Բաբաջանյանի ելույթից հետո պատգամավորների միջև քաշքշուկ էր սկսվել:

  • Կիսվել: