կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մեկ օրում ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 73 դեպք

Մեկ օրում ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 73 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 12-13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 73 դեպք, որից 10-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 21, թմրամիջոցի հայտնաբերման՝ 9, խարդախության՝ 5, ապօրինի ծառահատման՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու, բնակարանային գողության, հարկերից խուսափելու և ընտանեկան բռնության՝ 3-ական, թմրանյութի իրացման՝ 2, անձի առևանգման, կողոպուտի, յուրացման կամ վատնման, շորթման, գույքը դիտավորությամբ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, ազատությունից ապօրինի զրկելու, ծեծի, հրազենն անփութորեն պահելու և 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 7, կողոպուտի՝ 2, և մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 1 մարդ զոհվել է, 6-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: