«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահը տարակուսած է
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Արթուր Ղազինյանը տարակուսած է Եվրոպական դատարանի երեկվա որոշման վրա, որով մերժվեց ՍԴ նախկին դատավորների հայցը իրենց աշխատանքի վերականգնելու վերաբերյալ: Ղազինյանը նաև տարակուսած է Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի և այլ հեղինակավոր կառույցների այն բացահայտ և անթաքույց աջակցությունից, որը նրանք ցուցաբերվում է Հայաստանի իշխանությունների «ապօրինի և հանցավոր գործողությունների նկատմամբ»:
«Իսկ ի՞նչ է փոխվել, ինչու՞ են լուռ այդ կառույցները Հայաստանում ժողովրդավարության և իրավունքի գերակայության դեմ աղաղակող և բացահայտ խախտումների մասին։ Մի՞թե աշխարհաքաղաքական շահն առավել բարձր է դասվում հռչակված արժեքներից և իդեալներից, մի՞թե ես և իմ պես հարյուրավոր նվիրյալներ սխալվել ենք հավատալով և նվիրվելով եվրոպական արժեքներին՝ ժողովրդավարությանը, իրավունքի գերակայությանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը։
Չեմ կարող հավատալ, որ տանսամյակներ շարունակ համամարդկային արժեքներ քարոզող, այդ արժեքների համար պայքարող իմ Եվրոպան այսօր վերածվել է «он сукин сын, но наш сукин сын» ավանդական երկակի ստանդարտների առաջամարտիկի»,- տարակուսում է նա ֆեյսբուէյան իր էջում, այդուհանդերձ հավաստելով, որ չի սխալվել, քանի որ մինչ այսօր հավատարիմ է մնացել իր արժեքներին, սկզբունքներին և իդեալներին, և հետագայում ևս չի պատրաստվում մեկ քայլ անգամ նահանջել այդ գաղափարներից:
Վերջուն նա հավելում է, որ ժողովրդավարությունը Հայաստանում այլընտրանք չունի, իսկ իրավունքը պե՛տք է գերակայի հասարակական հարաբերությունների բոլոր ոլորտներում։


