շաբաթ, դեկտեմբեր 7
7 / 12 / 2024
Մեկ ասում են՝ անկախ դատարան չկա, մեկ էլ, թե՝ դատարաններն իշխանության դեմ որոշումներ են կայացրել. սա անլուրջ է. վարչապետ

Մեկ ասում են՝ անկախ դատարան չկա, մեկ էլ, թե՝ դատարաններն իշխանության դեմ որոշումներ են կայացրել. սա անլուրջ է. վարչապետ

Այսօր ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագրի՝ 2023 թվականի կատարման արդյունքների զեկույցի քննարկմանն առնչվող եզրափակիչ ելույթի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ընդդիմադիրների կողմից դատարանների վերաբերյալ հնչող քննադատությանը:

Նա, մասնավորապեոս, նշեց. ՛՛Ընդդիմադիր գործընկերների կեսն ասում է՝ դատարանները ոնց ուզում են կառավարում են, մյուս կեսն ասում է՝ էս դատարանը այս որոշումն է կայացրել ձեր դեմ, էն դատարանը էն որոշումն է կայացրել ձեր դեմ, նախարարի դեմ կայացրել են, վարչապետի աշխատակազմի դեմ կայացրել են:

Երրորդն էլ գալիս ասում է՝ էս երկրում դատարանների վճիռները որոշում են երկու մարդ, ոնց ուզում են, այդպես էլ անում են: ԱՆկախ դատարան չկա: Ժողովուրդ ջան, սա անլուրջ խոսակցություն է՛՛:

  • Կիսվել: