ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մեհրիբան Ալիևայի այցն Արցախ իր ներկայիս կարգավիճակով առաջ կբերի ճանաչման հարց․ «Հայրենիք» խմբակցության նախագահը Աննա Հակոբյանի՝ Ալիևային Արցախ հրավիրելու մասին

Մեհրիբան Ալիևայի այցն Արցախ իր ներկայիս կարգավիճակով առաջ կբերի ճանաչման հարց․ «Հայրենիք» խմբակցության նախագահը Աննա Հակոբյանի՝ Ալիևային Արցախ հրավիրելու մասին

Մեհրիբան Ալիևայի այցը Արցախ իր ներկայիս կարգավիճակով՝ Ադրբեջանի փոխնախագահի պաշտոնում, դե ֆակտո կնշանակի ճանաչում։ Նման կարծիք PrimeNews-ի հետ զրույցում հայտնեց Արցախի «Հայրենիք» խմբակցության նախագահ Արթուր Թովմասյանը, անրադառնալով ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի այն հայտարարությանը, թե հայկական կողմը կարող է իրականացնել Մեհրիբան Ալիևայի երազանքը, որի մասին նա իբրև թե գրել էր իր Twitter-ում, այն է լսել մուղամ Արցախում։

Նշենք սակայն, որ հետեգաում պարզվել է, որ Twitter-յան այդ էջը կեղծ է և չի պատկանում Ալիևային։

«Եթե Ալիևան ցանկություն հայտնի գալ Արցախ որպես զբոսաշրջիկ, խնդրեմ՝ մենք խտրականություն չենք դնում։ Մենք միշտ ասել ենք, որ արցախցիները Ադրբեջանի ժողովրդին չեն ընկալում որպես թշնամի։ Ադրբեջանում ապրոխները նույնպես կարող են որպես զբոսաշրջիկ այցելել Արցախ, այդտեղ որևէ վատ բան չկա։ Բայց տիկին Մեհրիբանի պարագայում այլ է՝ նա Ադրբեջանի փոխնախագահն է, ու չեմ կարծում, որ նա իր այդ կարգավիճակով այցելի Արցախ, հատկապես, որ վերջինս պատրաստվում է առաջադրվել նաև Ադրբեջանի նախագահական ընտրություններում»,- բացատրեց պատգամավորը։

Նա նաև հիշեցրել Մեհրիբան խանումի ամուսնու՝ Ադրբեջանի նախագահ Ալիևի ռազմատենչ հայտարարությունները Ստեփանակերտում թեյ խմելու մասին։ «Այս առումով չեմ կարծում, որ Մեհրիբան խանումի այցը Արցախ նպատակահարմար է, որովհետև նա ցանկանում է մուղամ լսել Արցախում ոչ թե որպես զբոսաշրջիկ, այլ Ադրբեջանի փոխնախագահ, Արցախը գրավելու իրենց երազանքը իրագործելուց հետո», - նշեց պատգամավորը։

Խոսելով բանակցային գործընթացի մասին ընդհանուև առմամբ, Թովմասյանը նշեց, որ մոտ ապագայում հակամարտության կարգավորման հույս չկա։

«Չկար սեղանին դրված մի փաստաթուղթ՝ ընդհանուր պետությունից սկսած մինչև այս պահը, որի վերջը պատերազմը չէր. Քի Վեսթ, Մադրիդյան սկզբունքներ, Կազանի փաստաթուղթ, Լավրովի պլան՝ ոչ համայն հայությունը, ոչ էլ Ադրբեջանի բնակչությունը պատրաստ չեն փոխզիջումների՝ հատկապես 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ Արցախյան հակամարտությունը հնարավոր է լուծել միայն ու միայն փոխվստահության մթնոլորտում, որը հիմա բացակայում է։

Իսկ Ապրիլյան պատերազմը, ըստ նրա, էլ ավելի խորացրեց ատելությունը երկու ժողովուրդների միջև։ «Ուստի արցախյան հիմնախնդրի լուծում մոտ ժամանակահատվածում չի լինի»,- նշեց նա՝ հավելելով, որ բանակցությունները այդուհանդերձ պետք է շարունակվեն, որովհետև դրանց այլընտրանքը պատերազմն է։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: