հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մեղրիում փակվում են դիահերձարանը, դատարանն ու հիվանդանոց, հաջորդը ի՞նչ եք փակելու․ Գառնիկ Դանիելյան

Մեղրիում փակվում են դիահերձարանը, դատարանն ու հիվանդանոց, հաջորդը ի՞նչ եք փակելու․ Գառնիկ Դանիելյան

Մեղրիում փակում են պետական հաստատությունները՝ առաջին ատյանի դատարան,  կադաստրի կոմիտեի ստորաբաժունումը, նոտարական գրասենյակը, հիվանդանոցը, դիահերձարանը, փակվել է նաև արխիվը։ Այս մասին, այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Օպիտմալացման անվան ներքո այս գերատեսչությունների փակումը միայն խոչընդոտներ է ստեղծում մեղրեցիների համար։ Հաջորդն ի՞նչ եք փակելու՝ մանկապարտեզներ, դպրոցներ։ Ո՞րն է այս ամենի  իրական նպատակը»,- հարցադրում արեց ընդդիմադիր պատգամավորը։

Նրա խոսքով, բժշկական հաստատություն դիմելու կարիքի դեպքում համայնքի բնակիչը պետք է ճանապարհ ընկնի, քանի որ 2010 թվականին կառուցված և մոտ 100 աշխատակից ունեցող հիվանդանոցը չի գործում։

«Իսկ թե արձանագրվում են  մահվան դեպքեր, մեղրեցին պետք է բռնի դեպի Կապան տանող  ոլորաններով ճանապարհը, որպեսզի օգտվի այնտեղից դիահերձարանից»,- ասաց նա։

Գ. Դանիելյանը թվարկեց նաև այլ խնդիրներ, որոնց բախվում են մեղրեցիները՝ սպանդանոցի, տրանսպորտի բացակայություն, ... ։

«Մեղրիում  տարրական պայմանների և առաջանային ծառայությունների բացակայության պատճառով շատ ընտանիքներ  տեղափոխվում են այլ քաղաքներ»,- ընդգծեց նա։

Նա նշեց, որ այսօր անդրադառնում է մեղրեցու խնդիրներին,միաժամանակ ահազանգեր է ստանում, որ օպտիմալացման  գործընթացի անվան ներքո փակվում են այլ սահմանամերձ  համայնքների գերատեսչություններ ևս։

«Մեղրին Հայաստանի հարավային դարպան է, Մեղրին ու մեղրեցին արժանի են ամենօրյա հոգածության, մինչդեռ  տարվում է  քաղաքականությունը, որը հանգեցնելու է հայրենիքի այս  չքնաղ հատվածի հայաթափմանն ու նորանոր աղետներին»,- ասաց Դանիելյանը։

  • Կիսվել: