ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մեղրի համայնքի ղեկավարը հանդիպել է ԻԻՀ Գլխավոր Հյուպատոսին. քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

Մեղրի համայնքի ղեկավարը հանդիպել է ԻԻՀ Գլխավոր Հյուպատոսին. քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը և համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Խաչատուր Անդրեասյանը այսօր հանդիպել են ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին։

Համայնքապետը նշել է, որ հանդիպումը ամուր հիմք է ստեղծում հետագա համագործակցության, միասնական նախաձեռնությունների, համատեղ գաղափարների ու ծրագրերի իրականացման համար:

Համայնքի ղեկավարը ու հյուպատոսը քննարկել են Մեղրի համայնքի և ԻԻՀ միջև տարբեր ոլորտներում հնարավոր համագործակցությանն առնչվող խնդիրներ: Երկու ժողովուրդների միջև բարեկամությունը առավել խորացնելու և ամրապնդելու նպատակով քննարկվել է Մեղրի համայնքի և ԻԻՀ որևէ քաղաքի հետ քույրացման գաղափարը` հատկապես կարևորելով հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությունը այդ գործընթացում:

Համագործակցության շրջանակներում կարևորելով կրթական, մշակութային, զբոսաշրջային ոլորտները զարգացնելու և հատկապես երիտասարդությանը այդ ոլորտներում ներգրավելու միտումները` պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում կազմակերպել փոխադարձ ճանաչողական այցեր:

Քննարկել են Հայ-Իրանական սահմանի, մաքսատան աշխատանքների և ազատ տնտեսական գոտու արդյունավետության հետ կապված մի շարք հարցեր:

  • Կիսվել: