ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մայիսի 12-ից հետո քանի՞ քառակուսի կմ է հայտնվել Ադրբեջանի վերահսկողության ներքո. պարզաբանում է վարչապետը

Մայիսի 12-ից հետո քանի՞ քառակուսի կմ է հայտնվել Ադրբեջանի վերահսկողության ներքո. պարզաբանում է վարչապետը

Այո, 2020թ. նոյեմբերի 10-ից հետո այդ տարածքները, որոնք ճշգրիտ ավելի քան 40-45 քառակուսի կմ են, հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո, եւ դա մայիսի 12-ին տեղի ունեցած ադրբեջանական ներխուժումն է ՀՀ տարածք, որը միջազգային հանրությունը բավական միանշանակ դատապարտել է: Այս մասին առցանց ասուլիսի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով այն մասին, թե  2020թ. նոյեմբերի 10-ից հետո ՀՀ ինքնիշխան տարածքներ հայտնվե՞լ են Ադրբեջանի վերահսկողության ներքո, եթե այո, ապա ինչպե՞ս չի փոխվել բալանսը:

Նա նշեց. ՛՛Մենք հենց էդ ենք ասում՝ այս ագրեսիան պետք է վերացվի, որ մենք այս ագրեսիայի փաստը միջազգային բոլոր ատյաններում պետք է հնչեցնենք ու հետապնդենք, պահանջենք, որ միջազգային հանրությունը ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, որպեսզի այս ագրեսիան վերացվի՛՛:

 

 

 

  • Կիսվել: