ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Մայիսի 1-ից 4-ը ԱԻՆ ՓԾ 5 ահազանգ է ստացել հանրապետության տարբեր հատվածներում տեղի ունեցած ՃՏՊ-ներից

Մայիսի 1-ից 4-ը ԱԻՆ ՓԾ 5 ահազանգ է ստացել հանրապետության տարբեր հատվածներում տեղի ունեցած ՃՏՊ-ներից

Մայիսի 1-ից 4-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջևան քաղաքներում և Երևան-Աշտարակ ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 1 տուժած։

  • Կիսվել: