ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Մատով ինձ հետ չխոսաս, մենք անցած ճանապարհ ունենք». գնդապետ Մախսուդյանը՝ ՆԳ նախարարին (տեսանյութ)

«Մատով ինձ հետ չխոսաս, մենք անցած ճանապարհ ունենք». գնդապետ Մախսուդյանը՝ ՆԳ նախարարին (տեսանյութ)

Տավուշի մարզի Կիրանց գյուղում, որտեղ բնակիչները առավոտից փակել են ճանապարհը, ինչ-որ պահի իրավիճակը թեժացավ, վիճաբանության մեջ մտան ՆԳ նախարար Վահե Ղազարյանը եւ պահեստազորի գնդապետ Միհրան Մասխուդյանի միջեւ:

«Ես Ոսկեպարի համար էլ եմ պայքարելու, Հայաստանի ցանկացած հողի համար էլ»,-ասաց Մախսուդյանը եւ դիմելով նախարարին ասաց. «Մատով ինձ հետ չխոսաս: Մենք անցած ճանապարհ ունենք»:

Մեկ այլ տղամարդ էլ ասաց. «Եթե հողերը տվիք, վաղը մի բան եղավ, պատասխա՞ն ես տալու: Ես ոսկեպարցի եմ, ես իրավունք ունեմ խոսելու»:

Ինչ-որ պահի վեճը թեժացավ, ներկաներից շատերը միջամտեցին եւ թույլ չտվեցին, որ այն ծավալվի:

 

  • Կիսվել: