երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»

Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը երեկ առավոտյան հանդիպել է Կիրանցի մոտ 2 տասնյակ բնակիչների հետ, որոնք նախորդ օրը փակել էին Վրաստան-Հայաստան ճանապարհի Կիրանցի հատվածը, իսկ մարզպետի հանդիպումից հետո բացեցին։ Հանդիպումը կայացել է գյուղի դպրոցում, մարզպետի պահանջով՝ առանց լրատվամիջոցների: 

Փաշինյանի քավորը կիրանցեցիներին ասել է, որ ամեն ինչ ավարտված է, իրենք չեն կարող ոչինչ փոխել՝ սահմանը գծված է, իսկ իրենց պայքարը թեպետ գյուղի համար է, սակայն որոշ ուժեր՝ սրբազանի գլխավորությամբ, դա օգտագործում են հեղաշրջում անելու համար։ 

Ասել է նաեւ՝ պետք լինի, պատ կշարենք սահմանի ողջ երկայնքով, որ չտեսնեք ադրբեջանցի սահմանապահներին։ Մարդիկ հիշեցրել են, որ այս իշխանությունն անգամ տները կորցրած Շուռնուխի բնակիչների համար 4 տարում չի կարողացել 10 տուն կառուցել, ուր մնաց սահմանի երկայնքով պատ կառուցեն։ Վստահեցրել է, որ ոստիկանության, ԱԱԾ աշխատակիցները մշտապես գյուղում կլինեն, կհսկեն իրենց անվտանգությունը:»։

 

  • Կիսվել: