շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մարուքյանը Ֆրանսիայում ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները

Մարուքյանը Ֆրանսիայում ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները

Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանն աշխատանքային այցով Ֆրանսիայում է: Այս մասին նա հայտնել է սոցցանցի իր էջում:

Մարուքյանը, մասնավորապես, գրել է. «Այսօր Ֆրանսիայի Սենատում հանդիպել եմ Սենատի Ցենտրիստական քաղաքական խմբի ղեկավար Հերվե Մարսելի և Սենատի Ֆրանսիա - Հայաստան բարեկամական խմբի ղեկավար ժիլբերտ Լուկ Դեվինազին, ինչպես նաև իմ լավ բարեկամ Ի սի լե Մուլինօ քաղաքի փոխքաղաքապետ Արթուր Խանջյանի հետ։

Գործընկերներիս մանրամասն ներկայացրել եմ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները և իմ տեսլականը իրավիճակից անվնաս դուրս գալու համար:

Քաղաքական խորհրդակցությունները վաղը կշարունակեմ Բրյուսելում համաեվրոպական «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցությունը (ALDE) արտահերթ համաժողովի շրջանակներում»:

  • Կիսվել: