հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մարուքյանը բացառեց Նիկոլ Փաշինյանի կամ Ռոբերտ Քոչարյանի հետ կոալիցիան

Մարուքյանը բացառեց Նիկոլ Փաշինյանի կամ Ռոբերտ Քոչարյանի հետ կոալիցիան

Ընտրություններին դաշինքով մասնակցելու մասին որոշում չունենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Էդմոն Մարուքյանը՝ հավելելով որ որևէ ուժի հետ այս թեմայով խորհրդակացություններ, քննարկումներ չկան:

Մարուքյանը նաև բացառեց, որ հետո Նիկոլ Փաշինյանի հետ կարող են կոալիցիա կազմել, եթե այլ վարչապետ լինի, կքննարկեն, սակայն բացառում են նաև կոալիցիա, եթե վարչապետ լինի Քոչարյանը՝  հղում անելով նրան, որ երկրին համերաշխություն է պետք, պետք չէ երկու հակադիր բևեռների միջև պատերազմներ:

  • Կիսվել: