չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մարիա Զախարովան չի մեկնաբանել Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների միջեւ կայանալիք հանդիպումը

Մարիա Զախարովան չի մեկնաբանել Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների միջեւ կայանալիք հանդիպումը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չի մեկնաբանել Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների միջեւ կայանալիք հանդիպումը։

Պատասխանելով հանդիպման մասին հարցին՝ Զախարովան նշել է, որ վերջին ճեպազրույցի ժամանակ թեմային մեծ ուշադրություն է դարձվել, եւ  մանրամասն մեկնաբանվել է եռակողմ աշխատանքը, եռակողմ ջանքերը, եւ թե ինչպես են դրանք իրականացվում գործնականում։ «Ինչ վերաբերում է ամենաբարձր մակարդակով հանդիպումներին, ապա դրանք մեկնաբանելը նախագահի աշխատակազմի իրավասությունն է»,-ասել է Զախարովան։  

Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա նոյեմբերի 26-ին։

«Կարող եմ ասել, որ մենք անում ենք ամեն ինչ՝ այս տարածաշրջանում կայունությունն ամրապնդելու եւ խաղաղ կյանք հաստատելու համար։ Եվ, իհարկե, այժմ հատուկ ուշադրություն է դարձվում առեւտրատնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնմանն ու զարգացմանը»,-ասել է Զախարովան։   

  • Կիսվել: