հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մարգարիտա Սիմոնյանի հոդվածն ամբողջովին հակասում է ՀԱՊԿ պաշտոնական դիրքորոշմանը

Մարգարիտա Սիմոնյանի հոդվածն ամբողջովին հակասում է ՀԱՊԿ պաշտոնական դիրքորոշմանը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում Russia Today հեռուսատալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հոդվածը տեղադրվել է տեխնիկական վրիպակի պատճառով. հոդվածն ամբողջությամբ հակասում է ՀԱՊԿ քարտուղարության պաշտոնական դիրքորոշմանը։

Այս մասին հայատարարություն է տարածել ՀԱՊԿ-ը։
 
«ՀԱՊԿ քարտուղարության էջում RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հոդվածի տեղադրումը տեխնիկական վրիպակի պատճառով էր, և գրառումը անհապաղ ջնջվել է։ Գրառման հեղինակի կարծիքն ամբողջովին հակասում է ՀԱՊԿ քարտուղարության պաշտոնական դիրքորոշմանը», -ասված է հայտարարության մեջ։
 
Միևնույն ժամանակ, ՀԱՊԿ-ը նշում է, որ իր դիրքորոշումը հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի վերաբերյալ հայտնել է հուլիսի 14-ին արված հայտարարությամբ, որը տեղադրված է կազմակերպության պաշտոնական կայքում։
 
ՀԱՊԿ-ը «Թվիթեր»-ի էջում նաև տեղադրել է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը՝ հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի անհապաղ դադարեցման անհրաժեշտության մասին։
 
Նշենք, որ civilnet.am-ի փոխանցմամբ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ֆեյսբուքյան պաշտոնական էջում դրվել է «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի հոդվածը՝ «Թքել և տրորել»․ Սիմոնյանը հանդգնորեն Հայաստանին հիշեցրել է չճանաչված Ղրիմի մասին վերնագրով։

Այն անդրադառնում է Russia Today կայքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի աղմկահարույց գրառմանը, որը մեծ քննադատության է արժանացել հայ հանրության կողմից։

Դրանում Սիմոնյանը նշում է, որ Հայաստանի իշխանությունների կողմնակիցները «աղտոտել են իր սոցկայքերը, և ինքը չի կարող այլևս լռել»։

Նա մեղադրում է Հայաստանի իշխանություններին հակառուսական տրամադրություններ սերմանելու մեջ, իսկ այժմ, երբ «սահմանին պատերազմ է, երբ ռեժիմի գոյությունը սպառնալիքի տակ է, հայերը հիշել են, որ Ռուսաստանը պետք է իրենց փրկի»։

Համացանցում անգամ ստորագրահավաք է սկսվել՝ պահանջելով, որ Սիմոնյանը փոխի իր ազգանունը։

  • Կիսվել: