ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մարդը Պառավաքար գյուղից՝ սարից իջել է, որ խանութից բան առնի, 100 հազար դրամ տուգանել են․ Միքայելյանը՝ Փաշինյանին

Մարդը Պառավաքար գյուղից՝ սարից իջել է, որ խանութից բան առնի, 100 հազար դրամ տուգանել են․ Միքայելյանը՝ Փաշինյանին

Տավուշում մարդը սարից իջել է, որ խանութից բան առնի, տուգանել են։ Այս այսօր ԱԺ-ում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։

Պատգամավորը դիմեց վարչապետին՝ հարցնելով,թե այս տուգանքների հետ կապված ի՞նչ պետք է անեն այդ մարդիկ, քանի որ վճարունակ չեն։

«ՀՀ քաղաքացիները պարտավոր են ենթարկվել օրենքին և օրենքի չիմացությունը, որևէ մեկին չի ազատում պատասխանատվությունից։ Միշտ էլ կարելի է պատճառ բերել, ասել ես չգիտեի, չեմ իմացել։ Իհարկե մարդկայնորեն հասկանալի է, բայց այն, որ այսօր մենք կորոնավիրուսի ճգնաժամը չենք հաղթահարել և մարդիկ շարունակում են վարակվել նաև այդ քաղաքացիների պատճառով է։ Մեր ուզածն այն չէ, որ մարդիկ տուգանվեն, այլ, որ չհիվանդանան»,–ասաց Փաշինյանը։

 

Միքայելյանը նշեց, որ մարդիկ չեն էլ իմանում, որ տուգանք կա․

«Ամեն ինչ այնքան շուտափույթ եղավ, որ մարդիկ չեն էլ իմանում, որ նման բան կա։ Ես լավ եմ պատկերացնում, որ կարգուկանոնը հատկապես կորոնավիորսի հետ կապված պետք է պահպանվի, որ չտարածվի, բայց մարդ կա Շամշադինի Պառավաքար գյուղից՝ սարից իջել է գնացել Բերդ, որ 2 կիլո պեսոկ առնի, բռնել 100 հազար դրամ տուգանել են։ Այդ հարցերին պետք է լուծում տրվի»։

Վարչապետի խոսքով՝ օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից։

  • Կիսվել: