շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մարդկանց շանտաժ են անում, թե այստեղ եթե մի բան անեք, այն մարդիկ կպայթեն ականի վրա. Գառնիկ Դանիելյան

Մարդկանց շանտաժ են անում, թե այստեղ եթե մի բան անեք, այն մարդիկ կպայթեն ականի վրա. Գառնիկ Դանիելյան

Հասկանո՞ւմ եք՝ ինչի հետ գործ ունենք, մարդկանց շանտաժ են անում, թե այստեղ եթե մի բան անեք, այն մարդիկ կպայթեն ականի վրա։ Այս մասին, այսօր Ոսկեպարի եկեղեցու մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Ինչքա՞ն կարելի է ամեն րոպե, ամեն վայրկյան խաբել․ թշնամուն բերել կանգնեցնել գյուղի մեջ, դա ներկայացնել որպես հաջողություն և նոր անվանում դնել՝ «պիլոտային ծրագիր»։ «Խաղաղության դարաշրջանը», «խաղաղության խաչմերուկը» վերջացավ հիմա էլ պիլտոյանին ծրագրեր են իրականցնում»,-ասաց նա:

«Ականները ինչ-որ նպատակով են դրված, դրված են, որ դիվերսիոն խմբերը չներթափանցեն այս գյուղեր: Մի անցք է եղել, որ ադրբեջանցին մտել է, որիդ հետո տարել, էնտեղ ական են դրել, որ հանկարծ էդ կածանով թուրքը չանցնի: Հիմա այդ բոլոր ուղիները բացում ենք, որ ադրբեջանցիներին հրավիրենք 7-րդ դարի եկեղեցի: Էս տարածքի միները հանում են, որ թուրքին բերեն էստեղ մզկիթ սարքի, որ եկեղեցին սարքեն մզկիթ: Մեր թասիբ, նամուսն ո՞ր ա: Իշխանության հետ ամեն ինչ պարզ է, ո՞ւր է մեր ժողովրդի իմունիտետը: Ականազերծումից հետո ադրբեջանցին հայտնվելու է յուրաքանչյուրի պատշգամբի մոտ»,-ասաց պատգամավորը:

 

  • Կիսվել: