ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մարդիկ, երբ  վարկ էին վերցնում, ունեին որոշակի տեսլական ապագայի համար․ Արման Աբովյան

Մարդիկ, երբ վարկ էին վերցնում, ունեին որոշակի տեսլական ապագայի համար․ Արման Աբովյան

Մարդիկ, թե մինչ համավարակը, թե մինչ տնտեսական ճգնաժամն ունեին աշխատանք, մարդիկ, երբ գնում ու վարկ էին վերցնում, ունեին որոշակի տեսլական ապագայի համար, այնպես է ստացվել, որ բազմաթիվ մարդիկ զրկվել են աշխատանքից։ Իսկ այն մարդիկ, որ չեն զրկվել, բազմաթիվ ֆինանսական խնդիրների առաջ են կանգնել: Այս մասին այսօր խորհրդարականակ լսումների ժամանակ  հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը։

Նրա խոսքով, եթե օբյեկտիվ պատճառներով սահմանափակվել է քաղաքացիների աշխատելու և եկամուտ ստանալու հնարավորությունը, ապա պետությունը պետք է պատասխանատվություն ստանձնի քաղաքացիների խնդիրների լուծմանն ուղղված քայլերի ձեռնարկելու ուղղությամբ։

«Թե անցյալում, թե հիմա, այն տոկոսներով վարկերը, որոնք տրամադրվում էին, դրանք տրվում էին ոչ միայն բանկերի, այլև վարկային կազմակերպությունների կողմից, որոնց խնդիրները բազմաթիվ անգամ բարձրաձայնվել ու քննարկումներ են եղել, բայց արի ու տես, որ խնդիրները չեն լուծվել»,-նշեց Արման Աբովյանը։

  • Կիսվել: