ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մարդիկ անցել են բնականոն ապրելակերպին` մոռանալով պահպանել վարակի տարածումը կանխարգելող կանոնները. Պատգամավոր

Մարդիկ անցել են բնականոն ապրելակերպին` մոռանալով պահպանել վարակի տարածումը կանխարգելող կանոնները. Պատգամավոր

ԱԺ «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հարգելի՛ հայրենակիցներ, կարծես մոռացել ենք, որ երկրում դեռ համավարակը տարածվում է: Ինքս ապրում եմ Փարաքար համայնքում, որտեղ մարդիկ անցել են բնականոն ապրելակերպին` մոռանալով պահպանել վարակի տարածումը կանխարգելող կանոնները: Սիրելի՛ փարաքարցիներ և թաիրովցիներ, մեր համայնքում վիճակը դեռ խիստ մտահոգիչ է. խոսել եմ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման մարզային պատասխանատուների հետ, որոնց փոխանցմամբ միայն այսօր 3 դրական դեպք է գրանցվել Փարաքարում: Մի խումբ մարդկանցից կատարվել են նմուշառումներ, և չի բացառվում, որ վաղը թվերը մեծանան: Համայնքում ընդհանուր առմամբ գրանցվել է 10 դեպք և մեկ մահ:

Խնդրում եմ պահպանել սոցիալական հեռավորություն, կրել դիմակներ և ախտահանել ձեռքերը:

Խիստ զգուշավորություն ցուցաբերեք խանութներ այցելելիս (նշեմ, որ դեպքերից մեկը կապված է եղել խանութներից մեկի հետ, որն անհապաղ փակվել է):

Սահմանափակեք բարեկամների և հարևանների հետ շփումները և մնացեք տանը»:

  • Կիսվել: