Մարալ Նաջարյանը նոր անձնագիր և Գառնիում հողամաս ստացավ (տեսանյութ)
Մի քանի ամիս առաջ գերությունից վերադարձած Մարալ Նաջարյանը նոր հայկական անձնագիր է ստացել։
"Ազատություն" ռադիոկայանի հետ զրույցում նա նշել է, որ 2005 թվականից Հայաստանի քաղաքացի է, սակայն իր անձնագիրը մնացել է Բաքվում ։ Մարալ բնակություն է հաստատել Հայաստանում, նա արդեն գտել է իր աշխատանքը: Պրոֆեսոր Մովսիսյանի կլինիկայում նրան կաբինետ է հատկացվել։ Մարալը կզբաղվի իր սիրած գործով, Նա մանիկյուրի վարպետ է ։ Նա նվեր է ստացել նաև 1000 քմ մակերեսով հողատարածք Գառնիում, որը գտնվում է նորակառույց թաղամասում ։ Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո լիբանանահայ Մարալ Նաջարյանը գերի էր ընկել։ 4 ամիս անցկացնելով ադրբեջանական գերության մեջ ՝ Մարալը Բաքվի բանտից տեղափոխվել է Բեյրութ ավիաչվերթով ։