ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է. հրավիրվել է բժիշկների բրիգադ

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է. հրավիրվել է բժիշկների բրիգադ

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Այս մասին 168.am-ին փոխանցել է Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։

 

Նրա խոսքով՝ իր պաշտպանյալը գտնվում է վերակենդանացման սարքավորումների տակ, նրան տրվել է արհեստական շնչառություն, հրավիրվել է նաև բժիշկների բրիգադ։

Լևոն Բաղդասարյանի փոխանցմամբ, այս պահին միայն կարող է այսքանը ասել, իսկ վաղը հանդես կգա հայտարարությամբ:

  • Կիսվել: