կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մանդատս վայր դնելու կամ վարչապետին անվստահություն հայտնելու մտադրություն չունեմ․ Աղազարյան

Մանդատս վայր դնելու կամ վարչապետին անվստահություն հայտնելու մտադրություն չունեմ․ Աղազարյան

Որպես քաղաքացի, որպես պատգամավոր՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կարիք ես գուցե և տեսնում եմ, բայց ոչ այսօր երեկոյան։ Իսկ կա՞ Հայաստանում որևէ մեկը, որը կարծում է, որ դա ճիշտ չէ։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները օդում կախված հրամայական են, բայց դրան մենք պետք է գնանք այն դեպքում միայն, երբ մեր երկրում ստեղծվի կայուն հասարակաքաղաքական մթոլորտ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՛՛Իմ քայլը՛՛ խմբակցությանպատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Ըստ նրա՝ բողոքի ակցիայի մասնակիցների մեծ մասը ազնիվ մղումներով են գնում, սակայն կան ուժեր, որոնք ցանկանում են ՛՛պղտոր ջրում ձուկ որսալ՛՛։ 

Նա նաև հավելեց. ՛՛Ես չեմ կարող անձնավորել, թե ովքեր կցանկանան սպանել վարչապետին, բայց կան նման ուժեր, Արարատ Միրզոյանի մահափորձը՝ վառ օրինակ՛՛:

Աղազարյանն ասաց, որինքը մանդատը վայր դնելու, խմբակցությունից դուրս գալու, վարչապետին անվստահություն հայտնելու մտադրություն չունի: ՛՛Իմ քայլի ճանապարհային քարտեզը, կարծում եմ, այս շաբաթվա ընթացքում կորոշենք։ Ես անձամբ պատրաստ եմ առաջիկայում անդրադառնալ այդ թեմաներին։ Ամեն բան պարզ կլինի երկու-երեք ամսից, ես չէի ասի, որ մենք պարտվել ենք՛՛,-հավելեց նա:

  • Կիսվել: