ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Մակունցը մանրամասներ է ներկայացրել նոր փաստաթղթի վերաբերյալ

Մակունցը մանրամասներ է ներկայացրել նոր փաստաթղթի վերաբերյալ

Իմ տեղեկությունով, ռուսական կողմը ՀՀ-ին առաջարկ է ներկայացրել ստեղծելու համատեղ եռակողմ հանձնաժողով, քննարկելու դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցերը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Մակունցը նշեց, որ կրկին իր տեղեկություններով, հայկական կողմն արձագանքել է, որ ցանկացած հարց, աշխատանքային խումբ ստեղծելու հնարավորություն կամ դրա քննարկման հնարավորություն կարող է լինել միայն այն պարագայում, եթե Ադրբեջանի ԶՈւ-ն ամբողջությամբ լքի ՀՀ տարածքը:

Մակունցն ասաց, որ ինքը մանրամասների հետ կապված տեղեկատվություն չի կարող հաղորդել, միայն կարող է ասել, որ եթե ընդունվեն ՀՀ առաջարկած պայմանները, միայն այդ պարագայում դա կարող է 100 տոկոսով բխել ՀՀ շահերից:
 

Կարելի է արդյո՞ք ենթադրել, որ այդ փաստաթղթի բովանդակությունը վերաբերում է ընդամենը հանձնաժողովի ձևավորմանը, որը զբաղվելու է սահմանների ճշգրտմամբ, Մակունցն ասաց, որ իր տեղեկություններով, տարածք հանձնելու վերաբերյալ խոսակցություն չկա. «Իմ տեղեկություններով հանձնաժողովի ստեղծման մասին առաջարկ է եղել, ինչին ՀՀ-ն արձագանքել է, որ Ադրբեջանի ԶՈւ-ն պետք է ամբողջական դուրս բերվի ՀՀ տարածքից»

  • Կիսվել: