երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Մակունցն ու AEI ավագ գիտաշխատող Դալբոր Ռոհաչն անդրադարձել են խաղաղության և տարածաշրջանային կարգավորման գործընթացին

Մակունցն ու AEI ավագ գիտաշխատող Դալբոր Ռոհաչն անդրադարձել են խաղաղության և տարածաշրջանային կարգավորման գործընթացին

Նոյեմբերի 26-ին դեսպան Լիլիթ Մակունցը American Enterprise ինստիտուտում (AEI) հանդիպում է ունեցել ավագ գիտաշխատող Դալիբոր Ռոհաչի հետ։ Այս մասին  հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

Դեսպանը և Դ․Ռոհաչն անդրադարձել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև երկկողմ հարաբերություններին, որոնք ընդարձակվում են դեպի ռազմավարական գործընկերության մակարդակի։ Անդրադարձ է կատարվել խաղաղության և տարածաշրջանային կարգավորման գործընթացներին։

Դեսպանը կարևորել է կայունության և համագործակցության ամրապնդմանն ուղղված Հայաստանի հանձնառությունը և ընդգծել կայուն խաղաղության կարևորությունը՝ որպես տարածաշրջանի տնտեսական իրական ներուժի բացահայտման նախապայման։

  • Կիսվել: