երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն աշխարհին կոչ Է արել պատրաստվելու նոր համավարակների

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն աշխարհին կոչ Է արել պատրաստվելու նոր համավարակների

Ներկայիս համավարակը վերջինը չի լինի մարդկության համար, անհրաժեշտ Է պատրաստվել նորերի հայտնվելուն:

Դեկտեմբերի 26-ին այս մասին հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը: «COVID-19-ը չի լինի վերջին համավարակը, որը կծառանա մարդկության հանդեպ,- գրել Է Գուտերիշը Twitter-ում:
 
- Այն բանի համեմատ, թե մենք ինչպես կլուծենք առողջապահության համակարգի ներկայիս ճգնաժամը, մեզ անհրաժեշտ Է պատրաստվել հաջորդին»: «Հակահամաճարակային պատրաստականության միջազգային օրը եկեք ուշադրություն նվիրենք եւ ներդրումներ հատկացնենք այս հարցին, որոնց այն արժանի Է»,- կոչ Է արել համաշխարհային հանրակցության վարչական ղեկավարը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան համաճարակների կանխման հիմնախնդրին ուշադրություն հրավիրելու, դրանց դեմ պայքարի համար պատրաստականության բարձրացման եւ ջանքերի համախմբման  նպատակով ընդունել Է բանաձեւ Հակահամաճարակային պատրաստականության միջազգային օր սահմանելու մասին: Այն նշվում Է դեկտեմբերի 27-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: