հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Համավարակի ազդեցությամբ կրթական աղքատությունը կամ թերուսությունը դարձել է աշխարհում նոր տիպի անհավասարության ցուցանիշ. Անդրեասյան

Համավարակի ազդեցությամբ կրթական աղքատությունը կամ թերուսությունը դարձել է աշխարհում նոր տիպի անհավասարության ցուցանիշ. Անդրեասյան

Համավարակի ազդեցությամբ կրթական աղքատությունը կամ թերուսությունը դարձել է աշխարհում անհավասարության ցուցանիշ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Համավարակի ազդեցությամբ ամենաերկար դադարն Ուգանդայի դպրոցներում է։ Դպրոցները փակ են եղել շուրջ երկու տարի՝ 83 շաբաթ և բացվել են միայն այս հունվարի կեսերին։ Ընդ որում, բազմաթիվ դպրոցների շենքեր այս ընթացքում վաճառվել են, դարձել ռեստորաններ, ավտոկայանատեղի և այժմ ուղղակի չեն գործում։

Խոսքը 15 մլն երեխաների մասին է, որոնց վերաբերյալ որոշում են կայացրել, որ ուղղակի մեկ տարի ավել կսովորեն։ Համավարակի ազդեցությամբ կրթական աղքատությունը կամ թերուսությունը դարձել է աշխարհում նոր տիպի անհավասարության ցայտուն ցուցանիշ»,- գրել է Անդրեասյանը:

  • Կիսվել: