ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կոմիտեն ընդունել է նացիզմի հերոսացման դեմ պայքարի վերաբերյալ ՌԴ-ի բանաձևը, որի համահեղինակը ՀՀ-ն է
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կոմիտեն ընդունել է նացիզմի հերոսացման դեմ պայքարի վերաբերյալ Ռուսաստանի բանաձևը։
Փաստաթղթին կողմ է քվեարկել 116, դեմ՝ 54 երկիր, այդ թվում՝ Ուկրաինան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Կանադան, Հունգարիան, Ճապոնիան։ 11 պետություն ձեռնպահ է մնացել։
Նշենք, որ ռուսական բանաձևի համահեղինակներից մեկը Հայաստանն է: