չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
«Լուսավոր Հայաստանը» խորհրդարանական լսումներ է նախաձեռնել՝ իրավիճակից ելքեր գտնելու համար

«Լուսավոր Հայաստանը» խորհրդարանական լսումներ է նախաձեռնել՝ իրավիճակից ելքեր գտնելու համար

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է խորհրդարանական լսումներ՝ քննարկելու համար երկրում ստեղծված իրավիճակից ելքերը և ներկայացնելու համար անհրաժեշտ գործողությունների ճանապարհային քարտեզը։

՛՛Լսումներն անցկացվելու են 2020 թվականի դեկտեմբերի 7-ին, առավոտյան 11։00-ին, Ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում:

Լսումներին մասնակցելու և ելույթներ ունենալու համար անհրաժեշտ է մինչև դեկտեմբերի 5-ը ներառյալ գրանցվել [email protected] էլ․ հասցեին նամակ գրելով կամ զանգահարելով 011 513 423 հեռախոսահամարով՝ հատուկ նշելով նաև ելույթ ունենալու ցանկության մասին՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: