Թրամփը կարևոր է համարում Կիմ Չեն Ընի հետ լավ հարաբերությունները, քանի որ նա «112 միջուկային հրթիռ» ունի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լավ հարաբերություններ է պահպանում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, քանի որ նա տիրապետում է ավելի քան 100 միջուկային մարտագլխիկներ կրելու ունակ հրթիռների։
«Ես լավ եմ հասկանում Կիմ Չեն Ընին։ Երբ մեկը 112 միջուկային հրթիռ ունի, կարևոր է նրա հետ լավ լինել», – ասել է նա Օհայո նահանգում ունեցած ելույթի ժամանակ։
Միաժամանակ, Թրամփը կրկին խոստացել է, որ «Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա»։
Թրամփը տարբեր ժամանակներում տարբեր գնահատականներ է տվել Հյուսիսային Կորեայի միջուկային զինանոցի վերաբերյալ։ Օրինակ՝ այս ամռանը նա խոսեց 57 միջուկային մարտագլխիկների մասին։ 2026 թվականի օգոստոսին լրատվամիջոցները հայտնեցին, որ Հարավային Կորեայի հետախուզությունը Հյուսիսային Կորեայի զինանոցը գնահատել է 80-120 միջուկային մարտագլխիկ։



